Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կաթը օգտակար է եւ մեծերին, եւ փոքրերին

Կաթը օգտակար է եւ մեծերին, եւ փոքրերին

Բժշկությունը գտնում է, որ կաթը ոչ միայն օգտակար է, այլեւ` բուժիչ հատկություններ ունի: Գրեթե բոլոր հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում կաթնամթերք օգտագործել: Օրինակ` Արեւմտյան Եվրոպայում մրսածության համար որպես պրոֆիլակտիկ միջոց, խորհուրդ է տրվում ամեն օր յոգուրտ, մածուն ուտել, իհարկե` առանց շաքարի: Կամ շնչուղիների հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում ոտնաթաթերին ու ձեռքի ափերի մեջ կովի կաթից պատրաստված-հալեցրած յուղ քսել: Բուժման տեւողությունը 2 ամիս է:

 

Անգինայի ժամանակ օգտակար է թթվասերը: Ընդ որում` այն պետք է ուտել շատ դանդաղ` 20 րոպեում` 50 գրամ: Իսկ ահա լարինգիտի ժամանակ շատ լավ օգնում է 1 ճաշի գդալ հալեցրած կարագը մեղրի ու կիտրոնի հյութի հետ:

 

Առհասարակ կաթը պետք է օգտագործել ջերմային վերամշակումից` ստերիլիզացիայից հետո: 100 աստիճան ջերմության դեպքում վերանում են կաթի մեջ գտնվող բոլոր միկրոօրգանիզմներն ու դեռ ավելին` մեծանում է կաթի պահպանման ժամկետը: Մեզ մոտ լայն տարածում գտած կաթնամթերքներն են թթվասերն ու կաթնաշոռը: Կաթնաշոռը որպես սննդամթերք հայտնի է եղել դեռեւս Հին Հռոմում: Իսկ ռուսները կաթնաշոռին տալիս էին պանիր անունը, թերեւս այստեղից էլ` պանրիկ անվանումը, թեկուզ այն պատրաստվում է կաթնաշոռից:

 

Կարելի է ասել, որ ամենաօգտակար կաթնամթերքը կաթնաշոռն է, որն ավելի շատ օգտագործում էին սլավոնական ազգերը: Սոյայի կաթնաշոռը շատ ընդունված սննդամթերք է չինական խոհանոցում: Այն պատրաստվում է սոյայի հատիկներից: Չինացիներին դուր է գալիս դրա յուրօրինակ համն ու հոտը, եւ որ պակաս կարեւոր չէ` ցածր գինը: Կաթնաշոռը որպես օգտակար սննդամթերք` անհրաժեշտ է թե փոքրերին, թե մեծերին: Այն համարվում է դիետիկ սննդամթերք` լյարդի հիվանդության, աթերոսկլերոզի եւ հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ: Տնային պայմաններում եւս հնարավոր է կաթնաշոռ պատրաստել, որը շատ օգտակար է հատկապես փոքրիկների համար: Դրա համար պետք է կաթը եռացնել էմալապատ ամանի մեջ, այնուհետեւ սառեցնել մինչեւ 30 աստիճան, լավ խառնել 2-3 գդալ թթվասերի կամ կեֆիրի հետ ու թողնել մի քանի ժամ: Ստացված զանգվածը լցնել կտորե տոպրակի մեջ, որպեսզի շիճուկն առանձնանա, իսկ կաթնաշոռը մնա:

 

Թթվասերի պատրաստման եղանակն ավելի պարզ է: Հնում մեր մեծերը կաթը թողնում էին ամբողջ գիշեր, իսկ առավոտյան քաշում կաթի սերը: Մի քանի օր թողնելուց հետո կաթի սերն ավելի խիտ էր լինում ու ավելի խիտ թթվասեր էր ստացվում: Թթվասեր պատրաստում են տարբեր յուղայնությամբ: Պետք է հիշել, որ թթվասերը համարվում է բարձր կալորիականությամբ սննդամթերք եւ ավելի դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից, քան կաթնաշոռը:

 

Այծի հրաշագործ կաթը

 

Շատ բուժիչ առանձնահատկություններ ունի այծի կաթը: Այն, կարելի է ասել, իսկական դեղատուն է: Իր գործած հրաշքների շնորհիվ ժողովրդի մեջ այն ստացել է «կենսական ջուր» անվանումը: Բժիշկները խորհուրդ են տալիս այծի կաթ խմել թե մեծերին, թե փոքրերին, հատկապես աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման, վահանաձեւ գեղձի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, նույնիսկ ալերգիաների ու մաշկային հիվանդությունների ժամանակ: Նույնիսկ ասում են` այծի կաթը երկարացնում է կյանքի տեւողությունը: Այծի կաթի մեջ կենսաբանական այնպիսի նյութեր կան, որոնք չկան կովի կաթի մեջ: Այդ նյութերի շնորհիվ կաթն ավելի թարմ է պահպանվում: Շվեյցարիայի հանգստյան տներում այծի կաթով բուժում էին թոքախտը, սակավարյունությունը եւ ռախիտը: Շվեյցարացիները պանիրը պատրաստում են կովի կաթին անպայման այծի կաթ խառնելով: Հավանաբար դա է պատճառը, որ նրանց պանրի տեսականիները հայտնի են ողջ աշխարհում: Իսկ բուլղարացի պրոֆեսոր Մեչնիկովը այծի կաթից պատրաստված յոգուրտից է ստացել բուժական լակտոբացիլինը:Այծի կաթը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, ինչը պարզապես անհրաժեշտ է սիրտ-անոթային հիվանդություններով տառապողների համար: Կովի կաթի համեմատ այծի կաթը 6 անգամ ավելի կոբալտ է պարունակում, որը մտնում է B12 վիտամինի կազմի մեջ: Այս վիտամինը պատասխանատու է արյունաստեղծ օրգանների համար եւ կարգավորում է նյութափոխանակության պրոցեսը: Ըստ մասնագետների` մայրական կաթին ամենամոտը այծի կաթն է:

 

Այսօր շատերին է անհանգստացնում այն հարցը, թե արդյոք կաթը վնասակա՞ր է մեծահասակների համար: Ընդհակառակը, բազմաթիվ մասնագետների համոզմամբ՝ հենց մեծ տարիքի մարդկանց այն առավել քան անհրաժեշտ է` հատկապես կանանց, քանի որ հորմոնալ փոփոխությունների հետ կապված, օրգանիզմից դուրս է գալիս կալցիումը, որի պատճառով ոսկորները թուլանում են: Այստեղից էլ սկսում են առաջանալ տարբեր ոսկրային հիվանդություններ: Իզուր չէ, որ Ճապոնիայում կանանց խորհուրդ է տրվում օրական 1 բաժակ կաթ խմել, որպեսզի օրգանիզմում պահպանվի կալցիումի բալանսը:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. nmedicina2.narod.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հետազոտություն` շաքարի օգտագործման սահմանափակման արդյունքների վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հետազոտություն` շաքարի օգտագործման սահմանափակման արդյունքների վերաբերյալ

Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...

Սթրեսի ժամանակ ինչպե՞ս խուսափել շատակերությունից. nairimed.com
Սթրեսի ժամանակ ինչպե՞ս խուսափել շատակերությունից. nairimed.com

Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...

Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am
Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում. armeniamedicalcenter.am

Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Դեղաբույսեր Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am
Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am

Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը
Մեծ քանակի շաքարը ոչնչացնում է աղիների պաշտպանությունը

Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա
Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա

Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости
Գիտնականները հայտնել են երիկամային հիվանդությունների ժամանակ կոֆեինի օգտակարության մասին. РИА Новости

Հետազոտողները պարզել են, որ հնարավոր է երիկամային ախտաբանություններով հիվանդների մոտ նվազեցնել մահացության տոկոսը` նրանց խորհուրդ տալով ավելի շատ կոֆեին օգտագործել. հայտնում է  РИА Новости-ին...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am
Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը. armeniamedicalcenter.am

Սուրրեյի Համալսարանի աշխատակիցները հայտարարում են, որ  ավելի լավ է երբեմն քաղցած մնալ, քան մշտապես պահպանել  ցածր կալորիականության սննդակարգ: Նրանց խոսքերով, գրագետ, չափավոր քաղցը` ընդմիջումներով...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail
Մասնագետներն ապացուցել են սպիտակ մսի վտանգավորությունը. Daily Mail

Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА
Կանաչ թեյը և սուրճը կարող են փրկել դիաբետիկների կյանքը. РИА

РИА "Новости"-ն` հղում անելով Կյուսյու Համալսարանի գիտնականներին, հայտնում է, որ կանաչ թեյի և սուրճի ամենօրյա օգտագործումը ընդունակ է 2-րդ տիպի դիաբետիկների մոտ իջեցնել մահացության վտանգը 63 տոկոսով: Գիտնականները ստուգել են...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am
Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ. armeniamedicalcenter.am

Իրականացվել է փորձարկում, որի շրջանակում 60 տարեկանն անց 44 պացիենտ օրը 3 անգամ խմել են կակաոյով ըմպելիք, հայտնում է  Medical Express-ը: Եղել է նաև ստուգողական խումբ: Փորձարկումը տևել է կես տարի: Այդ ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Արդյո՞ք նուռն ու մեղրը աֆրոդիզիակ մթերքներ են համարվում (Are pomegranate and honey aphrodisiac foods). urolog.am
Արդյո՞ք նուռն ու մեղրը աֆրոդիզիակ մթերքներ են համարվում (Are pomegranate and honey aphrodisiac foods). urolog.am

Նուռ

 

Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...

Սուրճ և սեքս. urolog.am
Սուրճ և սեքս. urolog.am

Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...

Ինչպե՞ս է սնունդն ազդում ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա. biostem.am
Ինչպե՞ս է սնունդն ազդում ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա. biostem.am

Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ  Լին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ